Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը Metro-ի հետ զրույցում նշել է, թե երբ է հասկացել, որ եկել է հավաքականից հեռանալու ժամանակը:
«Խոսում էի Լյուկ Շոուի հետ (խմբ.- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 18-ամյա ձախ պաշտպան): Հիշեցի Թոնի Ադամսին: Նա չգիտեր` ում մասին եմ խոսում և հարցրեց, թե ով է Ադամսը, որտեղ է խաղացել: Այդ ժամանակ հասկացա, որ պետք է հեռանալ հավաքականից»,- ասել է Լեմպարդը:
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Թոնի Ադամսը մարզական կարիերան ավարտել է 2002թ., երբ Շոուն 7 տարեկան էր:
Հիշեցնենք, որ Լեմպարդը միջազգային կարիերան ավարտել է 2014թ. օգոստոսի 26-ին:











































