ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը տեղի ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման կարևորությունը` Մերձավոր Արևելքում օտարերկրյա գրոհայինների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
«Դա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է ավելի շատ համատեղ գործունեություն ծավալենք»,- ասել է Օբաման:
Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ կողմերը համամիտ են «շատ հարցերի շուրջ»:
Նշենք, որ Օբաման և Էրդողանը հանդիպել են Մեծ Բրիտանիայում` Ուեսլում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:









































