Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան նշել է, որ թիմում պետք է լինեն և´ փորձառու, և´երիտասարդ ֆուտբոլիստներ.
«Թիմի ներսում պետք է հավասարություն լինի: Սկզբում ես հնարավորություն կտամ այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել են «Մունդիալ-2014»-ին: Դրանից հետո ես կփորձարկեմ մյուս ֆուտբոլիստներին: Դուք խոսում եք վերակառուցման մասին, սակայն այդ բառն ինձ դուր չի գալիս: Այդ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստները կմտածեն, թե նրանք հավաքական են հրավիրվել, քանի որ երիտասարդ են, իսկ փորձառուները կկարծեն, թե ես նրանց չեմ վստահում:
Հավաքականում պետք է երիտասարդ արյուն լինի, սակայն այդ ամենի հետ մեկտեղ թիմում փորձառու ֆուտբոլիստներ նույնպես պետք են: Նրանք իրենց փորձով պետք է օգնեն երիտասարդներին»-, ասել է Դունգան:








































