ԵՄ երկրները 3 օրվա ընթացքում կկողմնորոշվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առնչությամբ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին:
Նրա խոսքերով` «Եվրոպան պահպանում է լավատեսությունն այն բանում, որ Ռուսաստանը կկատարի իր պարտականությունները»: Ռենցին կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանումը կամ դրանք չեղյալ հայտարարելը կախված է Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին համաձայնագրի կատարումից: Հակառակ դեպքում ուժի մեջ կմտնեն նոր պատժամիջոցները:
«Ուկրաինայի ճգնաժամի լուծումը և պատժամիջոցների հնարավոր չեղյալ հայտարարելն այժմ Ռուսաստանի ձեռքերում է: Ես հույս ունեմ, որ Պուտինն իսկապես ցանկանում է վերջ դնել բախումներին և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին: Հույս ունեմ և մտածում եմ, որ իմաստնությունը կհաղթի նաև այն բանի համար, որ աշխարհաքաղաքական մակարդակով մենք Ռուսաստանի կարիքն ունենք, որը միջազգային հանրության լիիրավ անդամ է»,- հավելել է նա:









































