BBC-ի տեղեկությունների համաձայն` «Տուր դե Ֆրանս»-ի առաջին փուլերը կանցնեն Անգլիայում:
Նշվում է, որ 101-րդ մրցարշավը կմեկնարկի Յորքշիրում, այնուհետև Լիդս քաղաքից հեծանվորդները պետք է հասնեն Լոնդոն:
Տարբեր ժամանակներում նշված մրցարշավը կայացել է Բելգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում և Շվեյցարիայում: «Տուր դե Ֆրանս»-2012-ի հաղթողը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բրեդլի Ուիգինսն է: