«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը բարձր գնահատականի է արժանացրել թիմի նորեկ Ռադամել Ֆալկաոյի ռմբարկուական ունակությունները: Հիշեցնենք` Ֆալկաոն «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես կգա վարձավճարով:
«Շատ ուրախ եմ, որ Ֆալկաոն «Յունայթեդ» է տեղափոխվել: Ռադամելը ժամանակակից ֆուտբոլի լավագույն ռմբարկուներից մեկն է:
Նրա ելույթներն ամեն ինչ ասում են: Չէր կարելի բաց թողնել այդ բարձրակարգ ֆուտբոլիստին մեր թիմի կազմում ընդգրկելու հնարավորությունը»,- ասել է վան Գալը:









































