Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ է «Մանչեսթեր»-ի ֆուտբոլիստ Դենի Ուելբեկի տրանսֆերը գնելուն:
Նախկինում հաղորդվում էր, որ հարձակվողն այսօր ժամանել է «Արսենալ»-ի մարզաբազա: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ուելբեկն այժմ բուժզննում է անցնում «Արսենալ»-ում, որից հետո պետք է պայմանագիր ստորագրի իր նոր ակումբի հետ: Տրանսֆերի մասին տեղեկություններ չեն նշվում:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը նոր հարձակվող է փնտրում, քանի որ թիմի առաջատար հարձակվող Օլիվիե Ժիրուն վնասվածքի պատճառով չի կարող խաղալ մինչև այս տարվա ավարտը: