Աշխարհի երրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը հավակնում է Laureus World Sports Awards մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» անվանակարգի հաղթողի կոչմանը, որին հավակնում է նաև Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը:
Նշենք, որ Էնդին կարիերայում առաջին անգամ այս տարի հաղթող դարձավ «Մեծ սաղավարտ»-ում, ինչպես նաև՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:
Այս մրցանակին, բացի Մարեյից ու Նեյմարից, հավակնում են նաև լողորդ Յանիկ Անյելը, մարմնամարզիկ Գեբի Դուգլասը, վազորդ Կիրանի Ջեյմսը և լողորդուհի Շիվենը:








































