Սպրինտեր Կարլին Այլսը, հնարավոր է, աշխարհի ամենաարագավազ ռեգբիստն է: Կարլինը չկարողացավ տեղ զբաղեցնել «Լոնդոն-2012»-ին հայտավորված ԱՄՆ թեթև ատլետիկայի թիմում և որոշեց իրեն փորձել ռեգբիում:
Ամենայն հավանականությամբ, Այլսը նպատակ ունի մասնակցել 2016 թվականին Բրազիլիայում անցկացվելիք Օլիմպիական խաղերին, որոնց ժամանակ պատմության մեջ առաջին անգամ մարզական ծրագրում կընդգրկվի նաև ռեգբին: