Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է, որ երբեք չի լսել թիմի նորեկ Մեհդի Բենատիայի մասին, ով գերմանական գրանդ է տեղափոխվել «Ռոմա»-ից:
«Անկեղծ ասած, երբեք չեմ լսել Բենատիայի մասին: Գիտեմ միայն, որ նա մեր թիմ է տեղափոխվել «Ռոմա»-ից: Սակայն ակումբի աշխատակիցները գիտեն, թե ինչու են ձեռք բերել նրա իրավունքները: Մենք մեծ կորուստ ունենք` ի դեմս Խավի Մարտինեսի, ում պետք էր փոխարինող գտնել»,- Goal-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:
Հիշեցնենք` «Ռոմա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 26 մլն եվրո է կազմել և ևս 4 մլն նախատեսված է որպես պարգևավճար` կապված Բենատիայի ելույթների հետ:








































