Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Իվան Ռակիտիչը գովեստի խոսքեր է հղել թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ինչն ամեն օր ապացուցում է մարզումների ժամանակ: Բացի այդ, նա հիանալի անձավորություն է: Նա ոգեշնչում է թիմակիցներին, անձամբ սատարել է նաև ինձ»,- Ռակիտիչի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում էր: Կատալոնացիները 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան «Էլչե»-ի նկատմամբ:









































