Friday, 07 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Այս հաղթանակը 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է. Հայկ Ղուկասյան. Սպորտ

Այսօր լրագրողների հետ հանցդիպեցին Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն ու ProFc վարկածով Աշխարհի նորաթուխ չեմպիոն Դավիթ Խաչատրյանը: Ղուկասյանը նշեց, որ այս հաղթանակին երկար էր սպասել, քանի որ այն 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր:

-Փաստորեն, ինչ-որ առումով ձեր երազանքն իրականացավ. Դավիթը հասավ հաջողության:

-Շատ հիշարժան օր և պահ է՝ 12:12՝ 2012թ. դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 2-ին ՌԴ «Օլինպիական» մարզահամալիրում տեղի ունեցավ 70 կգ քաշային Դավիթ Խաչատրյանի մենամարտը: Նա լավ մարզավիճակում էր, սակայն հիվանդացավ և 39 աստիճան ջերմություն ուներ: Նա 9 կգ քաշ էր գցել: Այս տիտղոսին շատ երկար էինք սպասել, քանի որ սա 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մեր միակ նպատակը հայաստանաբնակ մարզիկին աշխարհի չեմպիոնի տիտղոսով տեսնելն էր: Սառույցը կոտրվեց:

Կունենանք էլի հաղթանակներ, եթե ունենանք օգնություն: Ես հանդիպեցի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ասացի, որ Դավիթ Խաչատրյանին կարող ենք կորցնել, քանի որ նա մարզվում է Մոսկվայում: Նա նշանակեց 300.000 դրամ ամսեկան թոշակ: Ես խոստացա, որ ProFc վարկածով չեմպիոնական գոտին պետք է բերեմ Հայաստան:

-Պետական աջակցություն ստանու՞մ եք, թե ոչ:

-7 տարվա ընթացքում մեր բանկային հաշվի վրա կա 0 դրամ: Մեզ աջակցել է միայն Գագիկ Ծառուկյանը: Մենք չենք ուզում գումար, որ դրանով ապրենք: Եթե նրանք ներդրում կատարեն, ես կրկնակի կներդնեմ: Մինչ այս բոլոր ներդրումները կատարել եմ իմ միջոցներով:

-Քանի՞ երկրներ էին մասնակցում առաջնությանը:

-Մրցաշարին մասնակցել են աշխարհի գրեթե բոլոր պետությունները:

-Կնշե՞ք մենամարտերի դիմաց ստացվող գումարների չափը:

-Այն գաղտնիք է (ժպտում է): UFC-ում Դավիթը կանցկացնի տարեկան 4 մենամարտ: 3 տարվա պայմանագիր ենք կնքել: 2 անընդմեջ պարտություն, և պայմանագիրը խզում են: Այն շատ լուրջ կազմակերպություն է, որտեղ մենամարտերի տոմսերի արժեքը սկսվում է մոտ 1000 ԱՄՆ դոլարից:

-Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

-UFC-ում հանդես գալը:

-Ինչպիսի՞ն էր 2012թ.:

-2012թ. գնահատում եմ լավ: Կարևորն այն է, որ միջազգային կազմակերպությունները մեր կազմակերպությունը ճանաչում են միջազգային: Ադրբեջանում, Թուրքիայնում, Վրաստանում չեն անցկացվում վարկանիշային մենամարտեր: Ես խոչընդոտ եմ հանդիսանում Ադրբեջանում և Թուրքիայում մարզաձևի զարգացմանը: Սա իմ անձնական խնդիրն է: Տարածաշրջանում մենք առաջինն ենք:

-Կա՞ն կադրեր, որոնց մեջ պոտենցիալ եք տեսնում:

-Կան երեխաներ, որոնց մեջ այնպիսի պոտենցիալ եմ տեսնում, որը ժամանակին չեմ տեսել նույնիսկ Դավիթի մեջ:

-2013թ.-ի համար ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հունվարի 22-ին մեկնում եմ Գերմանիա՝ Բրեմեն: Ինձ առաջարկել են ընդհանուր մենամարտի կազմակերպության հետ պայմանագիր կնքել և մարզել նրանց հավաքականը: Մինչ այդ պայմանագիր կկնքենք UFC-ի հետ:

-Դավիթը քանի՞ անգամ պետք է պաշտպանի գոտին, որ այն մշտապես մնա իր մոտ:

-3 անգամ: 1 տարվա ընթացքում պետք է պաշտպանի չեմպիոնական գոտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում