Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և թիմի պաշտպան Պեպեն 250-րդ հանդիպումն են անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում` մասնակցելով «Կորդոբա»-ի դեմ խաղին: Այդ մասին հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:
Հարկ է նշել, որ «Ռեալ»-ի կազմում 250 հանդիպում անցկացնելու համար Ռոնալդուին 5 տարի է պահանջվել, մինչդեռ Պեպեն արդեն 8-րդ մրցաշրջանն է անցկացնում ակումբի կազմում:
«Արքայական ակումբ»-ի կազմում Ռոնալդուն Իսպանիայի չեմպիոն է դարձել, երկու անգամ նվաճել երկրի գավաթա և մեկ անգամ` Սուպերգավաթը, մեկ անգամ էլ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր է դարձել:








































