Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը Նյու Յորքի Հեմփթոնսե արվարձանում գտնվող իր առանձնատունը վաճառում է 47,5 միլիոն դոլարով, գրում է The Telegraph-ը:
2013 թ. ամռանը դերասանը տան համար 65 միլիոն դոլար է խնդրել, իսկ այս տարվա ապրիլին գինը նվազել է մինչև 56 միլիոն դոլարը:
Տան վաճառքի պատճառը Քերի Լոուելի հետ ամուսնալուծությունն է: Զույգը 11 տարվա համատեղ կյանքից հետո անցած ամռանը ամուսնալուծվել է:
Եռահարկ առանձնատանը և հյուրերի համար նախատեսված երկու տնակներում 12 ննջարան և 12 լոգարան կա: Տարածքում սպորտսրահ, լողավազան և բասկերտբոլի հրապարակ կա: Առանձնատուն կարելի է հասնել հիդրոինքնաթիռով, որի կայանման համար տան տարածքում հրապարակ կա:










































