Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին պաշտոնապես դարձել է անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվողը «Լիվերպուլ»-ում հանդես կգա 45 համարի մարզաշապիկով: Նշվում է, որ Բալոտելին ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Այլ մանրամասներ չեն նշվում:
Նշենք, որ լրատվամիջոցնեը նշում են, որ տրանսֆերի արժեքը կազմել է 16 մլն ֆունտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստի տարեկան շախատավարձը կկազմի շաբաթական 90 հազար ֆունտ ստերլինգ:









































