Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Գագիկ Ծառուկյանն ու Գագիկ Հարությունյանը հանդիպել են. Ծառուկյանին համոզել չի հաջողվել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում՝ հանդիպումը եղել է Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկման միակ հարցը եղել է առաջիկա Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն դեմ է, և կուսակցության որոշ անդամներ շատ կոշտ են արտահայտվել ՍԴ փոփոխությունների դեմ, մասնավորապես, երկրի կառավարման ձևի փոփոխության շուրջ:

ԲՀԿ-ականները կարծում են, որ երկրում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե Սահմանադրությամբ, այլ դրանում ամրագրված նորմերի կիրառման, կյանքի կոչելու պատրաստակամության բացակայությամբ, այլ կերպ ասած՝ քաղաքական կամքի բացակայությամբ:

Գագիկ Հարությունյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Գագիկ Հարությունյանը փորձ է արել համոզել Ծառուկյանին՝ փոխել իր մոտեցումը ՍԴ փոփոխությունների վերաբերյալ և թույլ տալ, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, երբ դրվի քննարկման, անցնի անաղմուկ մթնոլորտում:

Գագիկ Ծառուկյանը, սակայն, անդրդվելի է եղել: Նա հերթական անգամ պնդել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին և պայքարելու է մինչև վերջ, որպեսզի դրանք տեղի չունենան, և հատկապես երկրի կառավարման ձևը փոփոխության չենթարկվի: Խիստ գաղտնի այս հանդիպումը հենց այս մթնոլորտում էլ ավարտվել է:

Առհասարակ, ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները բավական կազուսային վիճակում են հայտնվել քաղաքական ուժերի հետ քննարկումների մասով: Քաղաքական ուժերի մեծ մասը խուսափում է մասնագիտական հանձնաժողովի հետ առանձին և համատեղ հանդիպում-քննարկումներից, ինչը հանձնաժողովի անդամներին հնարավորություն չի տալիս լիարժեք հասկանալու իրենց ապագա անելիքը և, մասնավորապես, կազմելու բարեփոխումների վերջնական նախագիծը, որը պետք է հաստատվի Սերժ Սարգսյանի կողմից:

ԲՀԿ-ն, ինչպես նշեցինք, դեմ է: ՀԱԿ-ը իր հերթին հայտարարել է, որ Հայաստանին Սահմանադրական բարեփոխումներ պետք չեն, և առհասարակ հրաժարվել է այդուհետ մասնակցել ՍԴ բարեփոխումների հետ կապված որևէ բովանդակային քննարկման: Նույն մոտեցումը որդեգրել է նաև «Ժառանգությունը», և միայն Դաշնակցության մոտեցումն է այս հարցում տարբերվում, որը հայտարարել է, որ իրենք պատրաստ են մասնակցել բոլոր քննարկումներին և այն կարծիքին են, որ ՍԴ փոփոխությունները պետք է միտված լինեն հենց երկրի կառավարման ձևի փոփոխությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում