Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ այլևս չի ցանկանում քննարկել իր հեռացումը` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի ժամանակ:
«Դա արդեն փակված թեմա է: Այնքան էլ ճիշտ չէ անընդհատ անդրադառնալ դրան և կրկնել արդեն ասվածը: Համապատասխան մարմինները որոշում կկայացնեն: Հուսով եմ` այն արդարացի կլինի:
Աստված տա, որ թիմս որքան հնարավոր է քիչ տուժի դրանից: Գիտենք, որ սխալների համար պետք է հատուցել»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































