Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկուշաբթի օրը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հրաժարականը հետևել է կառավարական քաղաքականության ոլորտում վարչապետի և էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի տարաձայնություններին:
Նոր կառավարություն կնշանակվի երեքշաբթի օրը Վալսի ներկայացմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը: Օլանդը Վալսին խնդրել է երկրի համար իր ծրագրերին համապատասխանող թիմ ձևավորել:










































