Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին ուշագնաց է եղել Կիևի Սուրբ Սոֆիայի եկեղեցում Ուկրաինայի համար աղոթքի ժամանակ:
Ինչպես երևում է ուկրաինական հեռուստատեսության կադրերից, տղան մի քանի անգամ փակում է աչքերն ու սկսում ընկնել: Նրան բռնում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
«Միր-24» հեռուստաընկերության տվյալներով՝ կատարվածի պատճառը եղել է եկեղեցում տոթ օդը: Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց երեխան ուշքի է եկել ու վերադարձել տաճար:
Օգոստոսի 23-ին Ուկրաինան տոնում է ազգային դրոշի օրը: Տոնի պաշտոնական մասը սկսվել է Կիևի Սոֆիայի հրապարակում երկրի դրոշի բարձրացմամբ:
Արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նախարարներ, երկրի խորհրդարանի և Կիևի իշխանության անդամներ: Դրանից հետո տաճարում տեղի է ունեցել աղոթք:








































