Մյունխենի «Բավարիա»-ն մոտ է «Ռոմա»-ի պաշտպան Մեհդի Բենատիայի իրավունքների ձեռքբերմանը:
L’Equipe-ը հայտնում է, որ մյունխենյան ակումբը 30 մլն եվրո կվճարի Բենատիայի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք` գերմանական գրանդը նոր ֆուտբոլիստի կարիք ունի Խավի Մարտինեսի` վնասվածք ստանալուց հետո:
«Ռոմա»-ի պաշտպանի ծառայություններով են հետաքրքրված նաև «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սակայն Բենատիան ցանկանում է հենց «Բավարիա» տեղափոխվել:











































