«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի կարծիքով` պաշտպան Մարկոս Ռոխոն կհզորացնի իր թիմը: Մասնագետը նշել է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին, ով «կարմիր սատանաներ»-ի հետ 5-ամյա պայմանագիր է ստորգրել, փայլուն ապագա է սպասվում:
«Մարկոսը շատ տաղանդավոր պաշտպան է: Նա բարձրակարգ խաղ է ցուցադրում և կարող է հանդես գալ պաշտպանության տարբեր դիրքերում: Նա ունի բոլոր հնարավությունները` ֆիզիկական ուժ և սովորելու ցանկություն: Այս ամենը նշանակում է, որ Մարկոսին փայլուն ապագա է սպասվում:
Նա հիանալի է անցկացրել աշխարհի առաջնությունը: Վստահ եմ` նա կհզորացնի մեր թիմը»,- վան Գալի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:










































