Ավստրալիացի Կիանու Ռիվզը առաջին անգամ որպես պրոդյուսեր հանդես կգա «Ռեյն» նոր պրոյեկտում, գրում է Spletnik.ru-ն:
Սյուժեի հիմքում վարձու մարդասպանի պատմությունն է, ով ապրում է Ճապոնիայում և հայտնի է այնպես սպանելու իր անգերազանցելի վարպետությամբ, որ կարծես մարդը իր բնական մահով է մահացել:
49-ամյա դերասանը ոչ միայն նոր ֆիլմի պրոդյուսերը կդառնա, այլև կխաղա գլխավոր դերը: Ինքը՝ Ռիվզը, խոստովանել է, որ Ջոն Ռեյնի մասին պատմությունների երկրպագու է հանդիսանում:












































