Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է գալիք մրցաշրջանի մասին.
«Այժմ, երբ «Բարսելոնա» են եկել մի քանի նոր խաղացողներ, մենք պատրաստ ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Կարծում եմ, որ մենք հիանալի կազմ ունենք: Ակումբում սպասելինքերը մեծ են այս մրցաշրջանից:
«Բարսելոնա»-ն մեծ ցանկություն ունի նորից տիտղոսներ նվաճել, քանի որ նախորդ տարին չափազանց ծանր ու վատն էր մեր համար: Ցանկանում ենք նորից զգալ, որ երկրպագուները գոհ են մեր խաղից»-, ասել է Ինյեստան:








































