Պորտուգալական «Սպորտինգ»-ը մոտակա ժամերի ընթացքում կհայտարարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանիի տեղափոխության մասին:
Նանին «Սպորտինգ»-ի պաշտպան Մարկո Ռոխոյի տրանսֆեր մի մասն է կազմելու: Ռոխոն շուտով պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր»-ի հետ, իսկ Նանին՝ «Սպորտինգ»-ի:
Հիշեցնենք, որ Նանին 2003-2007 թվականների խաղացել «Սպորտինգ»-ի կազմում: Մասնակցած 58 հանդիպումներում՝ նա խփել է 9 գնդակ:






































