Երգչուհի և հեռուստաաստղ Քելլի Օսբորնը ավստրալական Jupi բրենդի հետ համատեղ թողարկում է հագուստի իր հավաքածուն: Stories… By Kelly Osbourne անվանումով հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին, գրում է Spletnik.ru-ն:
Հավաքածուն հագուստի 13 լրակազմից է բաղկացած, որոնց նախնական պատվիրատուներն են Թեյլոր Սվիֆտը և Սիարան:
Քելլին այսպես է մեկնաբանել հավաքածուի անվանումը. «Ես հավատում եմ, որ ամեն անգամ, երբ դու այս կամ այն հագուստն են կրում, դրա հետևում մի պատմություն կա: Ես ամենամեծ դիզայները դառնալու նպատակ չեմ դրել, այլ ցանկանում եմ նորաձևությունը մի փոքր անկեղծ դարձնել, իսկ որակյալ ապրանքները՝ հասանելի կանանց մեծամասնության համար»:
Հավաքածուի բոլոր մոդելները ներկայացված կլինեն գոյություն ունեցող բոլոր չափերով:













































