Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը կարող է լքել ակումբը:
Ակումբը 7 մլն եվրոյով իջեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Նախկինում Գուարինի տրանսֆերի համար «Ինտեր»-ը պահանջում էր 20 մլն եվրո, սակայն այժմ այն կազմում է 13 մլն եվրո: Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Զենիթ»-ը:
Նախորդ մրցաշրջանում Գուարինը «Ինտեր»-ի կազմում անցկացրել է 31 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:









































