Facebook սոցցանցը փորձարկում է գործառույթը, որն այնպիսի կայքերի, ինչպիսին է, օրինակ, The Onion-ը, հումորային նորությունների կողքին դնում է «սատիրա» նշումը: Այս մասին հայտնում է Mashable պորտալը:
Օգտատիրոջ նորությունների շարքում երգիծական վեբ-կայքերը նշող գործառույթը Facebook-ը ներդրել է օգտատերերի խնդրանքով, նշում են ընկերությունում:
Նորույթն առայժմ աշխատում է թեստային ռեժիմով և հասանելի է ոչ բոլոր օգտատերերին:
«Մենք փոքր թեստ ենք անում, որը նորությունների հատվածում սատիրիկ հոդվածները ցույց է տալիս «սատիրա» նշումով, որտեղ երևում են հաղորդագրության հետ կապված հրապարակումները: Սա՝ որովհետև օգտատերերը մեզ հայտնել են, որ ուզում են այդ բլոգում սատիրիկ նորությունները ավելի հեշտությամբ տարբերել մնացածներից»,- ասել է Mashable ընկերության ներկայացուցիչը:










































