Հայտնի դերասան Թոմ Հենքսը, որը հայտնի է տեքստերի հետ աշխատելու հնացած գործիքների հանդեպ իր սիրով, գործարկել է հավելված iPad-ի համար, որը պլանշետը վերածում է անցած դարի գրամեքենայի, հայտնում է The Verge-ն:
Hanx Writter կոչվող հավելվածը անվճար տարածված է App Store-ում:

«Հենքսի գրամեքենան» իր իրական նախատիպի տառատեսակներն ու ձայներն է իմիտացիա անում:
Ստեղնաշարն ու հավելվածը ճշմարտացիորեն վերածնում է ստեղնաշարի արտաքինը, թղթի վիրտուալ էջը շարժվում է այնպես, ինչպես իրականը, իսկ էջերը հարկավոր է պարբերաբար փոխել: Ընդ որում՝ Hanx Writter-ը հնարավոր է հեշտ հեռացնել:

Հենքսը կարծում է, որ գրամեքենայի ձանը իսկական «երաժշտություն է ոգեշնչման համար», որը թույլ է տալիս ստեղծագործել:









































