Բրիտանիայի հրեական սփյուռքի հնագույն Jewish Chronicle թերթը ներողություն է խնդրել Գազայի հատվածի բնակիչներին օգնելու «հումանիտար կոչ» հրապարակելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պարբերականի գլխավոր խմբագիր Սթիվեն Փոլարդը նշել է, որ համարում կոչն ընդգրկելու որոշումը թելադրված է եղել մարդասիրական նկատառումներով, մինչդեռ խմբագրությունն աջակցում է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողությանը:
Թերթի շատ ընթերցողներ, տեսնելով հրապարակումը, սուր քննադատության են ենթարկել այն: Նրանցից ոմանք նույնիսկ պարբերականը բոյկոտելու կոչ են արել:
Jewish Chronicle-ը Լոնդոնում թողարկվում է 1841 թվականից և համարվում է աշխարհում գոյություն ունեցող հրեական ամենահին թերթը:








































