ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է սառցով ջուր լցնել իր վրա՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի դեմ պայքարի շրջանակներում, և որոշել է դրա փոխարեն նվիրաբերել 100 դոլար: Այս մասին գրում է Hiffington Post-ը:
ALS Ice Bucket Challange ակցիայի էությունն այն է, որ մասնակիցը պետք է իր վրա դույլով սառցակալած ջուր լցնի 24 ժամվա ընթացքում կամ էլ ALS-ին (վերոնշյալ հիվանդության դեմ պայքարի ասոցիացիային) նվիրաբերում կատարի: Օբամային մարտահրավեր է նետել սենատոր Ռոբերտ Քենեդիի 86-ամյա այրին, ով ևս մասնակցել է ակցիային:










































