Իրաքի կառավարությունը խնդրել է ԱՄՆ-ին ավելացնել հարվածների թիվն Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամմադ Ալի Ալ-Հակիմը:
Նրա խոսքով՝ ամերիկյան ավիահարվածները վճռորոշ էֆեկտ են ունեցել գրոհայինների ներուժի վրա և դադարեցրել նրանց առաջխաղացումը: «Այնպես որ՝ մենք խնդրում ենք նրանց ընդլայնել թիրախների թիվը, ինչպես նաև հարվածների թիվը: Դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է դիվանագետը:
Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության ցուցաբերումը բնակչությանը:
Ալ-Հակիմի խոսքով՝ դա հրատապ է և անհրաժեշտ, իրավիճակն աղետալի է, հատկապես այն շրջաններում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են կուտակվել, այդ թվում՝ Սիջար լեռան վրա:









































