Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է ևս մեկ տրանսֆերային գործարք իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ակումբի մարզչական շտաբը ֆուտբոլիստ է փնտրում, ով կարող է փոխարինել վնասվածք ստացած և շարքից 7 ամսով դուրս մնացած կիսապաշտպան Խավի Մարտինեսին:
Մյունխենյան ակումբը դիտարկում է Մադրիդի «Ռեալ»-ի հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Ենթադրվում է, որ տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 20-25 մլն եվրո կազմել:










































