Ճապոնացի նկարիչ Ակի Ինոմատան խխունջների կողմից լքված խեցիներում բնակվող «մենավոր ծովախեցգետինների» համար ստեղծել է ճարտարապետական արվեստի նախագիծ:
Եռաչափ տպիչի օգնությամբ նա ստեղծել է պլաստիկ խեցիներ՝ քաղաքների պատկերներով:
Նախագիծը կրում է «Ինչո՞ւ ապաստան չտրամադրել մենավոր ծովախեցգետիններին» անվանումը:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի:










































