Ինչպես արդեն հայտնել ենք, հարձակվող Սամուել Էտո’Օ-ն բանակցություններ է վարում «Լիվերպուլ»-ի հետ:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե «մերսիսայդցիներ»-ը կատարեն իր պահանջները:
Կամերունցի ֆուտբոլիստը ցանկանում է շահավետ պայմանագիր ստանալ և շաբաթական 135 հազար ֆունտ աշխատավարձ է պահանջում: Սակայն ակումբի ղեկավարները դեռ մտադիր չեն ընդունել 33-ամյա ֆուտբոլիստի առաջարկը:
Եթե Էտո’Օ-ի պահանջները չբավարարվեն, ֆուտբոլիստը կուսումնասիրի «Այաքս»-ի, «Էվերթոն»-ի և «Վեսթ Հեմ»-ի առաջարկները:









































