Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստ է 25 մլն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերի դիմաց:
Գերմանացի ֆուտբոլիստը չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ, ինչը կարող է ստիպել դորտմունդցիների ղեկավարներին հրաժարվել նրա ծառայություններից: Այդ մասին հայտնում է AS-ը:
Նշենք, որ «Բավարիա»-ն նույնպես հետաքրքրված է Ռոյսի ծառայություններով, սակայն վերջին ժամանակաշրջանում ակումբների միջև սրված հարաբերությունները կասկածի տակ են դնում այդ տրանսֆերի հնարավորությունը:.
Բացի այդ, «Բորուսիա»-ի ղեկավարները չեն ցանկանում հզորացնել մրցակցին իր սաների հաշվին: Այնպես որ, «Ատլետիկո»-ն ունի բոլոր շանսերը` Ռոյսին իր թիմում տեսնելու համար:








































