Սոչիում կայացած եռակողմ հանիպումը կարևոր նշանակություն ունի, քանզի այն հաջորդել է այնպիսի զարգացումների, որոնք խիստ մտահոգիչ էին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Արցախում առանցքային են համարում հանգամանքը, որ հանդիպան ընթաքում, որպես խնդրի լուծման միակ տարբերակ շեշտվել է բացառապես խաղաղ ճանապարհը: «Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կոպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ ղեկավարի խոսնակը համարում է, որ Սոչիում նախագահների հանդիպման ամենակարևոր ուղերձն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչի անհրաժեշտությունը շեշտվեց նաև Ռուսաստանի կողմից: «Եվ կարևոր է, որ Ռուսաստանն էլ դա կրկնեց` ցույց տալով շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Կարծում եմ, որ համանախագահող մյուս երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Բաբայանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում
Լուսանկարը՝ Panorama.am-ի









































