Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ-ը հայտարարություն աներ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

– Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, չի բացառվում, որ հանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ: Ո՞րն է այս հանդիպումների նպատակը, և ի՞նչ ակնկալիքներ կան դրանից:

 – Նախ ասեմ, որ անկախ արդյունքներից ցանկացած պարագայում հանդիպումը շատ ավելի դրական է, քան երբ չկա այդ հանդիպումը: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա առանձնապես լավատես չեմ: Անցած բոլոր տարիներին Ադրբեջանն ամբողջովին այլ մեկնաբանություն է տվել միջազգային՝ ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի սկզբունքներին: Այդ իսկ պատճառով որևէ դրական ակնկալիք, թե ԼՂ խնդրի լուծման հարցում կարող է բեկումնային լինել, ես չեմ սպասում: Չէ՞ որ թե՛ համանախագահները, թե՛ միջազգային հանրությունը ազգերի ինքնորոշման իրավունքն այլ կերպ են պատկերացնում, քան Ադրբեջանը: Քանի դեռ ճիշտ չի հասկանում, դժվար է որևէ լուծում ակնկալել:

– Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների նկատմամբ հայտարարություններ արեցին տարբեր միջազգային կառույցներ, մինչդեռ ՀԱՊԿ-ը որևէ դիրքորոշում չարտահայտեց: Բայց չէ՞ որ ՀՀ-ն այդ կառույցի անդամ է, իսկ այդ կառույցն ինչ-որ առումով ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է:

 – Որտեղից եք վերցնում այդ՝ անվտանգության երաշխավոր տերմինը: Եկեք այդ երաշխավոր բառը չօգտագործենք, որովհետև մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է, մեր պետությունն է, մեր ազգն ու մեր ժողովուրդն է: Մենք կարող ենք ամբողջությամբ վստահ լինել և այդ տերմինը լիարժեք կարող ենք օգտագործել մեր պարագայում: Իսկ ՀԱՊԿ-ի դեպքում խոսքը գնում է տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող իրական վտանգներին:

– Բայց այսօր կա այդ վտանգը: Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ, նույնն է թե` ՀԱՊԿ-ի սահմաններին:

– Փոխհրաձգությունը և փոքր դիվերսիոն քայլերը դեռևս դրա ապացույցը չեն, այն հիմքը չէ, որի դեպքում ՀԱՊԿ-ը միջամտություն աներ: Անկեղծ ասած` ես էլ կցանկանայի ՀԱՊԿ-ից հայտարարություն լսել, բայց չեմ կարծում, թե հիմա այն իրավիճակն է, որ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Սահմանային նման միջադեպեր եղել են, հիմա էլ լինում են: Ճիշտ է, վերջին դեպքերը շատ բուռն էին, ու, ցավոք սրտի, ավելի շատ կորուստներ ունեցանք, ինչը տևական ժամանակ չէր եղել: Միգուցեև հայտարարության տեսքով կարելի էր ինչ-որ միտք ասել, բայց ամեն դեպքում իրավիճակն այնպիսին չէ, որ մենք ՀԱՊԿ-ից քայլեր ակնկալենք:

– Բայց գոնե կարող էր չէ՞ դատապարտող, հանդարտության կոչ հղող հայտարարություն անել: Չէ՞ որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ոչ:

 – Իհարկե, ցանկալի էր, որ նման հայտարարություն լիներ:

– Անցած տարի, երբ Ս. Սարգսյանը Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն արեց, դա պատճառաբանվեց ՀՀ անվտանգության խնդիրներով: Փաստորեն այդ պատճառաբանությունն իրեն չարդարացրեց` հատկապես, որ Հայաստանն այս պահին անվտանգության որոշակի խնդիրներ ունի:

 – Իսկ ի՞նչ է եղել մեր անվտանգությանը:

– Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է անում մեր երկրի սահմանին, այդ երկրի ղեկավարությունը ռազմական հայտարարություն է անում: Դա արդեն մեր անվտանգության համար սպառնալիք է:

 – Ալիև կրտսերը իշխանության գալու հենց առաջին օրվանից ամեն մի մանկապարտեզ բացելիս նման ռազմատենչ հայտարարություններ է անում: Նրա այդ պահվածքը նորություն չէ:

– Բայց դա էլ է սպառնալիք մեր երկրի անվտանգությանը:

 – Եթե նրանք սահմանային միջադեպեր, նման ոտնձգություններ են իրականացրել, համարժեք պատասխան են ստացել: Փորձել են դիվերսիոն գործողություններ անել, շատ հատու, համարժեք պատասխան են ստացել: Եթե մի անգամ էլ փորձեն, նորից նման պատասխան կստանան: Եվ կարծում եմ, որ սա դաս է Ադրբեջանի համար, և եթե ուշադիր եք, նրանց հասարակության մոտ շփոթ, տարակուսանք կա, որովհետև իրենց ողջ քարոզչությունն այնպիսին է եղել, որ իրենք, իրենց բանակը հզորագույնն են, իրենց մասին առասպելներ են հորինել: Իսկ այս դեպքերի արդյունքում հասկացան, որ այդպես չէ: Եվ դա սառը ցնցուղ էր նրանց համար:

– Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն է հրահրում սահմանային այդ միջադեպերը` հատկապես, որ անընդհատ Ադրբեջանին զենք է մատակարարում և պայման չի դնում, որ այն չգործադրի իր ռազմավարական գործընկեր Հայաստանի նկատմամբ:

 – Ցավոք սրտի, դա այդպես է, և դա դաշնակցային հարաբերությունների խախտման ցայտուն օրինակ է: Ինչ է նշանակում լինել ՀԱՊԿ անդամ, լինել ռազմավարական գործընկերներ և մեծաքանակ, շատ հզոր ու արդիական զենք վաճառել մեր հակառակորդին, և ընդամենը մի բացատրություն տալ, որ դա բիզնես գործարք է: Կարծում եմ, որ դա հայերիս համար քիչ մխիթարանք է: Մեզ քիչ է հետաքրքրում այն հանգամանքը, թե մեր նկատմամբ օգտագործվող այդ գերժամանակակից զենքը բիզնես-գործարքի, թե ինչ գործարքի արդյունքում է այդ երկրում հայտնվել:

– Երբ Ս. Սարգսյանը ՄՄ գնալու մասին հայտարարություն արեց, քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ էին հնչում, թե ՌԴ-ն է ՀՀ-ին ստիպում դա անել՝ այդպիսով վախեցնելով Ուկրաինային, որ չստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Հիմա էլ կարծիք կա, թե ՌԴ-ն է հրահրում այս դիվերսիոն գործողությունները, որպեսզի Արևմուտք-Ռուսաստան լարվածության շրջանակներում միջազգային հանրությանը ցույց տա, որ այս տարածաշրջանում ինքն է գերակայողը, կամ` Ուկրաինայի հարցում միջազգային հանրության հետ բանակցելու ժամանակ այս դեպքերը շահարկի:

 – Յուրաքանչյուր ոք կարող է իր անձնական կարծիքն արտահայտել, վերլուծություն անել, որը կարող է իրականության հետ առնչություն չունենալ: Ես չեմ կարծում, որ ՌԴ-ին անհրաժեշտ է լրացուցիչ մեկ լարվածության օջախը: Ամեն դեպքում որևէ պետության, գործընկերոջը մեղադրելը ճիշտ չէ` հատկապես, երբ նրա հետ կապված ենք բազմաթիվ թելերով՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսական խնդիրներով:

– Այս շաբաթ ՌԴ վարչապետին ու նախագահին ներկայացվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Եվ դրան անմիջապես հաջորդեցին Վ. Պուտինի հեռախոսազրույցները Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ, որտեղ քննարկվել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը: Չե՞ք կարծում, որ այդպիսով այս երկրների շարքում Հայաստանը ինչ-որ առումով ստորադասվում է:

– ԵՏՄ-ն դեռ չի գործում, գործում է ՄՄ-ն: Իսկ այդ միությունն ունի բազմաթիվ խնդիրներ: ԵՏՄ-ն կգործի 2015թ. հունվարի 1-ից, այժմ կազմավորման փուլում է, և բազմաթիվ չլուծված խնդիրներ կան այդ երեք պետությունների միջև: Ու այդ չլուծված խնդիրների շրջանակում էլ կարելի է դիտարկել այն բոլոր հայտարարությունները, որ անում են այդ երկրների նախագահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում