«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես կդիմի «Ֆիորենտինա»-ին` կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերի ձեռքբերման առաջարկով:
«Կարմիր սատանաներ»-ը 40 մլն եվրո կառաջարկի Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց: Սակայն «Ֆիորենտինա»-ն պնդում է, որ կհրաժարվի Կուադրադոյի ծառայություններից միայն այն դեպքում, եթե 50 մլն եվրո ստանա:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ն շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը: Այժմ կատալոնացիները չեն կարող գնել Կուադրադոյի տրանսֆերը, քանի որ Դանիել Ալվեսն ակումբում կանցկացնի ևս մեկ մրցաշրջան:










































