«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ճանաչվել է International Champions Cup ընկերական մրցաշարի լավագույն խաղացող: Հիշեցնենք` մրցաշարի եզրափակչում ֆուտբոլիստը հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:
«Կարծում եմ` Ռունին արժանի է այս մրցանակին: Նա հիանալի փոխանցումներ կատարեց և գոլ հեղինակեց: Մենք հիանալի էինք գործում նաև պաշտպանության գծում:
Այնպես որ, թիմի պաշտպանության գծի ֆուտբոլիստները ևս արժանի էին ստանալ անհատական պարգևներ»,- ասել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:











































