Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ողջունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը: Այս մասին ընդգծված է վրացական կողմի հետ ՆԱՏՕ-ի տարեկան համագործակցության մասին փաստաթղթում:
Դրանում նաև նշված է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման և տվյալ շրջանների ռազմականացման ֆոնին կարելի է ողջունել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Վրաստանի ջանքերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով իր հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին:









































