Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է ԲԱՏԷ-ի դեմ խաղի ելքը, ինչպես նաև խոսել է փլեյ-օֆֆ փուլում իր թիմի հեռանկարների մասին:
«Ակնհայտ է, որ ես շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Դա մեր գլխավոր նպատակն էր: Թիմի փոփոխված կազմը շատ ուշադիր գործեց ու գրեթե սխալներ չգործեց:
Մենք գրեթե մրցակցին չթողեցինք որևէ բան ստեղծել մեր դարպասի մոտ: Այդ առթիվ կարող եմ շնորհավորել տղաներին:
Փլեյ-օֆֆում բոլոր թիմերն էլ ուժեղ են: Շատ լավ է, որ մենք լինելու ենք «փայլած» թիմերի շարքում», – մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:









































