«Չելսի»-ն դարձավ առաջին ակումը, որ, հաղթելով Չեմպիոնների լիգայի գավաթը, հաջորդ տարի նույնիսկ չի կարողացել դուրս գալ խմբից, հայտնում է Infostrada-ն:
Նշենք, որ «Մարսել»-ը, որ 1992/93 մրցաշրջանում հաղթել էր մրցաշարում, մյուս տարի նույնիսկ խմբային փուլի ուղեգիր չէր նվաճել ու այդպիսով չէր կարողացել պաշտպանել տիտղոսը:
«Չելսի»-ն E խմբում գրավեց 3-րդ տեղը` փլեյ-օֆֆ դուրս գալու համար պայքարում զիջելով «Շախտյոր»-ին ու «Յուվենթուս»-ին: Այսպիսով, գալիք գարնանը լոնդոնցիները կմասնակցեն Եվրոպա լիգայի խաղարկությանը:










































