Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նախագահական ընտրություններին ընդդիմությունը մրցելու է ընդդիմության ոչ թե իշխանության հետ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս»  հաղորդաշարի այսօրվա թեման ընտրություններն են՝ մասնակցել դրանց, թե՞ բոյկոտել՝ հաշվի առնելով այն իրողություններն ու որակական կողմերը, որ ունեն հայաստանյան ընտրությունները:

Թեմայի շուրջ կզրուցենք հրապարակախոս Հայկ Բալանյանի և «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ։

– Պարոն Սաֆարյան, մի քանի օր առաջ դուք մասնակից էիք թիվ 1 ընտրատարածքի ընտրությանը, որն անցավ հայաստանյան ընտրական ավանդույթների համաձայն։ Հարց չի՞ առաջանում՝ նպատակահարմա՞ր է այսուհետ մասնակցել ընտրություններին, թե՞ պետք է բոյկոտել ու այլ ճանապարհներ գտնել։

– Կարծում եմ, թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքների ընտրություններից հետո ընդդիմությունը և հասարակությունը կանգնած են այդ հարցի պատասխանը տալու հրամայականի առաջ։ Այն, ինչ տեսանք, Մայիս 6 պլյուս էր, որովհետև նորացված բաներ կային։ Եթե ոչինչ էլ չլիներ, իմ մասնակցությունն այս ընտրություններին կարևոր էր՝ հասկանալու համար, թե ինչ նորամուծություններ կարող է անել իշխանությունը մեզ զարմացնելու և ընտրություններն աղավաղելու առումով։ Թիվ 1 ընտրատարածքում ընտրողների ավելի քան 36-40 տոկոսը բոյկոտեց ընտրությունները։ Վստահեցնում եմ, որ նրանք իմ ընտրողներն էին, որոնք վախենալու, հիասթափվելու, չհավատալու, ահաբեկվելու կամ այլ պատճառներով դուրս չեկան տնից։ Իմ միակ լուրջ ձախողումն այն էր, որ ես չկարողացա մարդկանց հավատացնել ու համոզել, որ գան ընտրության։ Մայիսի 6-ի ընտրություններից հետո մարդիկ տեսան, որ իշխանությունը չի փոխվում, ընդդիմությունը չի փոխվում, և հասարակության զգալի մասը բոյկոտեց ընտրությունները։ Եթե մենք նույնն անելու ենք նախագահական ընտրությունների ժամանակ, կարծում եմ, դա հրաշալի կլինի իշխանությունների համար։ Իսկ բոյկոտը ես սխալ եմ համարում։

– Պարոն Բալանյան, ի՞նչ կտա բոյկոտը։

– Խոսքը բոյկոտի այն տեսակի մասին չէ, երբ նստում ենք տներում։ Քաղաքական գործունեություն է պետք։ Այս իշխանությունները չեն ձևավորվել ընտրություններով, այլ տեղի է ունեցել իշխանության զավթում, և հասկանալի է, որ նրանք ընտրություններով չեն գնալու։ Սա է պատճառը, որ մարդիկ ընտրության չեն գալիս, նրանք սպասում են այլ բանի։ Մենք գնում ենք ընտրությունների, որոնք լեգիտիմացվելու են, ինչը, կարծում եմ, չի կարելի թույլ տալ։ Երկրորդ, ընտրություններից հետո ի՞նչ է տեղի ունենալու ընդդիմադիր կազմակերպությունների հետ՝ նորից հիասթափությո՞ւն։ Ընդդիմության միասնական թեկնածուին ես չեմ հավատում, բայց կարծում եմ, որ մեր ընդդիմության առաջնորդներն ընդունակ են չար կատակի, և լավագույն բոյկոտի ձևերից կլիներ, եթե առաջադրեին մի խելապակասի, որը բավականին ձայներ կհավաքեր։ Դրանով ընդդիմությունը թույլ չէր տա, որ իրեն դարձնեն խեղկատակ, ինչը ցանկանում են անել։ Եթե այս սցենարն է, ապա չեմ հասկանում այդ խեղկատակությանը մասնակցելու տրամաբանությունը։

Ս.Ս.- Չմոռանանք, որ հասարակության մեջ կա շատ լուրջ մի զանգված, որն ասում է՝ միացեք և փոխեք։ Կարող ենք անլրջացնել ու մի էպոսագետ կամ մի Գևորիկ գտնել, բայց այլ  բան է, երբ պայքարում ես մինչև վերջ։

Հ. Բ.- Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ընդդիմությունը մրցելու է ընդդիմության և ոչ թե իշխանության հետ։ Պետք է խնդիրները լուծել նոր ընդդիմության, հասարակական կոնսենսուսի ձևավորման դաշտում։ Այս թիմերով մենք չենք կարող հարց լուծել։ Մարդիկ նստած են տներում։ Նրանց պետք է նոր բաներ առաջադրել։ Միասնական թեկնածու չեմ ակնկալում. ցավոք, գնացքը գնացել է։ Պետք է փորձել սկսել մի գործընթաց, որպեսզի ընդդիմադիր դաշտը կարողանա նոր որակներ ստանալ, նոր մարդկանց առաջադրել։

– Նոր ընդդիմության, նոր կառույցների ձևավորմամբ ինչպե՞ս պետք է լուծվի բուն խնդիրը՝ համակարգափոխությունը։

Բ.Հ.- Միշտ գործում է նույն սխեման՝ ժողովրդական հզոր ալիքը փորձում է ժողովրդավարական մեթոդներով իր կամքը պարտադրել։

Ս.Ս.- Ճիշտ եք ասում, բայց ի՞նչն է խանգարում դա անել միասնական թեկնածու ունենալով։ Չեմ համարում, թե ամեն ինչ կորած է։ Եթե մենք խոսում ենք այլընտրանքի մասին, պիտի հասկանանք, թե ինչը ճիշտ չենք արել նախկին ընտրությունների ժամանակ։ Չի կարելի իշխանությունների հետ խաղալ այն դաշտում, որտեղ ինքն է մեզ հրավիրում, և որտեղ մենք կանխավ պարտված ենք։ Օրինակ՝ կոնկուրս ռուսամետության հարցում։ Ընդդիմությունը շատ հաճախ տանալ տվեց նաև արտաքին քաղաքական աջակցությունների դաշտում։

– Եթե ընդդիմությունը արևմտամետ խաղ խաղա, հաջողության շանսերը մեծանալո՞ւ են։ 

Ս.Ս.- Խնդիրն արևմտամետության խաղի մեջ չէ, այլ՝ կոնտրաստի։ Դու պիտի տարբերվես։ Պիտի խոստովանենք, որ ընդդիմությունը բազմաթիվ փայլուն պահեր է կորցրել իր ղեկավարության սխալ որոշումների կամ հապաղելու պատճառով։ Պիտի ասելիքը ճիշտ լինի, նոր ուղերձ պետք է լինի։

– Քանի դեռ դրանք չկան, իմաստ ունի՞ ևս մեկ անգամ մասնակցել ընտրություններին։

Ս.Ս.- Ասում եմ՝ մասնակցել ընտրություններին, դա չի նշանակում մասնակցել՝ ինչպես ավանդաբար։ Պիտի լինի համաժողովրդական մոբիլիզացիա, թույլ չտալ, որ թաղի տերերը լինեն մի քանի խուլիգաններն ու ազդեն բոլորի տրամադրության վրա։

– Պրն Բալանյան, նոր ընդդիմության ձևավորման դեպքում հին ընդդիմությունն ու իշխանությունը դաշնակից չե՞ն դառնա այս համակարգը պահպանելու հարցում։

– Ճիշտ եք ասում, սակայն ամեն վատի մեջ լավն էլ կա։ Ընտրություններից հետո, կարծում եմ, կառավարելի ընդդիմության մի մասը կամ գործիչները ասպարեզից հեռանալու են։ Իսկ խանգարող միշտ կա ու լինելու է։

– Խանգարող չէ՞ նաև հասարակական մթնոլորտը։

Հ.Բ.- Պետք չէ հասարակական մթնոլորտի վրա կոնցեպցիա կառուցել. այն այնպիսին է, ինչպիսին կա։ Երբ ստեղծում ես որակապես նոր կառույց, մարդիկ դա տեսնում են։ Ժողովրդավարություն ստեղծիր քո կառույցի ներսում, ոչ թե միանձնյա կառավարիր։

– Կա՞ ռեսուրս, որը կարող է ձևավորել նոր համակարգ, և ի՞նչն է պատճառը, որ այդ ռեսուրսն արդյունավետ չէ այսօր։

Բ.Հ.- Այդ ռեսուրսի մի մասն ապակողմնորոշված է, մի մասն էլ զբաղված է երկրորդական, երրորդական խնդիրներով։ Դա հիմնականում քաղաքացիական ռեսուրսն է։

Ս.Ս.  Պատճառն այն է, որ մարդիկ իրենց խնդիրը չեն տեսել ընդդիմության օրակարգում։ Պետք է նոր ռազմավարություն ունենալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում