Բասկետբոլի «Մայամի»-ի աստղային թիմի հարձակվող Լեբրոն Ջեյմսը NBA-ի շրջանակներում կայացած «Վաշինգթոն»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ իր թիմը չի կարող դասեր քաղել պարտությունից, քանի որ արդեն իսկ բավական փորձառու է:
«Սա չի կարող դաս հանդիսանալ մեզ համար: Մենք պարզապես պարտվեցինք: Մենք ամեն ինչ էլ տեսել ենք, այդ իսկ պատճառով կարիք չկա այս պարտությունից հետո ասելու. «Դե ինչ, ժամանակն է սթափվելու»: Այսպես էլ է պատահում»,- ամերիկյան մամուլը փոխանցում է Լեբրոնի խոսքերը:









































