Երուսաղեմցի կոնստրուկտորներ Օմեր Փոլակը և Միթչել Էվյաթարը՝ համագործակցելով շեֆ խոհարար Էրեզ Կոմորովսկու հետ, մշակել են Blow Dough սարքը, որը փքում է խմորը և այն դարձնում նման օդապարիկի: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Blow Dough-ն աշխատում է՝ ինչպես վարսահարդարիչը, սակայն կարող է հասնել մինչև 600 աստիճան ջերմության, ինչն էլ թույլ է տալիս խմորին փքվել:
Հացագնդեր ստանալու համար անհրաժեշտ է շաղախել խմորը և այն դնել փայտե տախտակին, որի ներքո տեղադրված է Blow Dough սարքը: Խմորը, սակայն, պետք է ծածկված լինի մետաղական շերտով, որի վրա պետք է անցք լինի:
Կարմրավուն հաց ստանալու համար մշակողները խմորին ավելացնում են գազարի, ճակնդեղի կամ մասուրի հյութ:











































