Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է թիմի պաշտպանության խաղից:
Մասնագետը համեմատել է իր թիմի պաշտպաններին մուլտֆիլմի հերոսների հետ «Ռիդինգ» – «Յունայթեդ» խաղից հետո:
«Այն, ինչ եղավ անցած շաբաթ, նման էր մուլտֆիլմի մի ողջ հավաքածուի: Սա ինձ անհանգստացնում է: Չեմ կարող ընդունել այն, որ Սուրբ ծննդյան տոներից առաջ այսքան գոլ ենք ընդունում: Թվում է՝ մեր տուգանային հրապարակում ցանկացած վտանգավոր պահ պիտի ի վնաս մեզ լինի»,- ասել է Ֆերգյուսոնը:









































