Քիչ առաջ Եռաբլուրում ավարտվեց հուլիսի 31-ին մարտական դիրքերում սպանված զինծառայող Ազատ Ասոյանի հուղարկավորության արարողությունը: Արարողությանը մասնակցեցին ինչպես նրա հարազատները, բարեկամներն ու ընկերները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ազատ Ասոյանը իր մարտական ընկերների հետ ետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը:
Մանրամասները ավելի ուշ կներկայացնենք տեսանյութում:










































