Գերմանական «Շալկե»-ի կիսապաշտպան Լյուիս Հոլթբին ցանկանում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում իր թիմի մրցակիցը լինի «Ռեալ»-ը:
«Գիտենք, որ դժվար կլինի, բայց ինչո՞ւ 22 տարեկանում չխաղալ «Սանտիագո Բեռնաբեու»-ում: Այդպիսով իմ երազանքը կկատարվի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Հոլթբիի խոսքերը:
«Իրականում ես չեմ անհանգստանում վիճակահանության համար: Եթե ցանկանում ես հաղթել Չեմպիոնների Լիգայում, պիտի հաղթես բոլորին»:








































