Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի` լոոնդոնյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Արդեն մի քանի շաբաթ է լուրեր են շրջանառվում, որ մենք րոպեներ անց ձեռք կբերենք Բալոտելիի իրավունքները: Բայց, ինչպես տեսնում եք, դա տեղի չի ունեցել: «Արսենալ»-ը երբեք հետաքրքրված չի եղել Բալոտելիի ծառայություններով: Մենք չենք այդքան աղմուկ բարձրացրել այդ տրանսֆերի շուրջ:
Ինչ վերաբերում է Քեմպբելին, ապա նա ընդգրկված է իմ ապագա ծրագրերում: Երկուշաբթի նա կմասնակցի «Բենֆիկա»-ի դեմ հանդիպմանը»,- Football Italia-ն մեջբերում է Վենգերի խոսքերը:









































