Մեքսիկայի և Հյուսիսային Իռլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև կայացած հանդիպումն ավարտվել է սկանդալով:
Առաջին խաղակեսի վերջում ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, և Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստները սկսել եմ հարվածել Իռլանդիայի ընտրանու խաղացողներին, որոնցից մեկը գետնին էր հայտնվել: Արդյունքում մրցավարը 3 կարմիր քարտ ցույց տվեց մեքսիկացիներին, իսկ Իռլանդիայի հավաքականից հեռացվեց մեկ ֆուտբոլիստ:
Նշենք, որ հանդիպումը ավարտվել է Իռլանդիայի հավաքականի հաղթանակով 1:2 հաշվով:








































